Ակնաբուժական կենտրոն · Երևան

Ձեր տեսողությունը՝
մեր առաջնահերթությունը

Աչքի ախտորոշում, բուժում, վիրաբուժություն և օպտիկա՝ մեկ կենտրոնում։ Շարունակում ենք հայկական ակնաբուժության երեք սերունդների մասնագիտական ավանդույթը՝ համադրելով փորձն ու ժամանակակից տեխնոլոգիաները։

  • Ժամանակակից ախտորոշում

    ՕԿՏ, կերատոտոպոգրաֆիա, համակարգչային պերիմետրիա, պնևմոտոնոմետրիա և այլ հետազոտություններ՝ մեկ կենտրոնում։

  • Փորձառու մասնագետներ

    Ակնաբուժության տարբեր ուղղություններով աշխատող մասնագետների թիմ՝ անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր բուժառուի հանդեպ։

  • Առողջության համընդհանուր ապահովագրություն

    Կենտրոնում հնարավոր է բուժում ստանալ ինչպես մասնավոր (insurance), այնպես էլ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։

  • Աշխատում ենք նաև շաբաթ օրերին

    Կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ինչպես նաև շաբաթ օրերին։

Մեր ծառայությունները

Ախտորոշում, բուժում, վիրաբուժություն և օպտիկա՝ մեկ կենտրոնում

Ծանոթացեք մեր ծառայություններին, հետազոտությունների և բուժման հնարավորություններին ու իմացեք՝ ինչպես նախապատրաստվել այցին կամ միջամտությանը։

Ախտորոշում

Աչքի հետազոտության ժամանակակից մեթոդները՝ ՕԿՏ, ցանցաթաղանթի հետազոտություն, պերիմետրիա, ՈՒՁՀ, կերատոտոպոգրաֆիա, գոնիոսկոպիա, ինչպես նաև բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում։

Իմանալ ավելին

Կերատոկոնուս և կրոսլինկինգ

Եղջերաթաղանթի կրոսլինկինգ՝ կերատոկոնուսի առաջընթացը դանդաղեցնելու կամ կանխելու նպատակով, ինչպես նաև սկլերալ ոսպնյակների ընտրություն՝ տեսողության որակը բարելավելու համար։

Իմանալ ավելին

Գլաուկոմա և լազերային բուժում

Ներակնային ճնշման իջեցում և տեսողական նյարդի պահպանում՝ կաթիլային և լազերային բուժման միջոցով։

Իմանալ ավելին

Կատարակտի վիրահատություն

Ֆակոէմուլսիֆիկացիա՝ բուժառուի աչքի առանձնահատկություններին համապատասխան ընտրված, միայն բարձր դասի ներակնային ոսպնյակով։ Վիրահատությունից հետո բուժառուն տուն է վերադառնում նույն օրը։ Երկրորդային պղտորման դեպքում՝ YAG լազերային դիսցիզիա։

Իմանալ ավելին

Մանկական ակնաբուժություն

Մանկական տեսողության խնդիրների ժամանակին հայտնաբերում և մանրամասն հետազոտություն՝ հանգիստ միջավայրում և երեխայի նկատմամբ ուշադիր մոտեցմամբ։

Իմանալ ավելին

Օպտիկա

Կենտրոնում գործում է նաև օպտիկա, որտեղ կարող եք ընտրել ակնոցներ և ոսպնյակներ՝ ձեր հետազոտության արդյունքներին և բժշկի ցուցումներին համապատասխան։

Իմանալ ավելին

Մեր մասին

Հայկական ակնաբուժության երեք սերունդ

Կենտրոնը հիմնադրվել է 2023 թվականին Զարա Մալայանի կողմից՝ ի պատիվ իր հոր՝ Ալեքսանդր Մալայանի, պրոֆեսորի, ով ավելի քան երկու տասնամյակ ղեկավարել է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը՝ հիմնադրված իր հոր կողմից 1978 թվականին։

Բացահայտել մեր պատմությունը

Տնօրենի ուղերձը

«Այս կենտրոնը իմ հոր գործի շարունակությունն է»

Տարիներ շարունակ ես աշխատել եմ Ս. Վ. Մալայանի անվան կենտրոնում՝ կողք կողքի այն մասնագետների հետ, ովքեր ձևավորել են հայկական ակնաբուժությունը։ Այնտեղ ես տեսել եմ, թե ինչ է նշանակում մասնագիտական պատասխանատվություն բուժառուի հանդեպ։

Երբ 2023 թվականին որոշեցի հիմնադրել այս կենտրոնը, նպատակս ամբողջովին նոր բան սկսելը չէր։ Նպատակս այն չափանիշը շարունակելն էր, որը սահմանել էր իմ հայրը՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը։

Մենք մեծ կենտրոն չենք, և դա գիտակցված ընտրություն է։ Այն թույլ է տալիս յուրաքանչյուր բուժառուի հատկացնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ առանց շտապելու։

Եթե ունեք հարց կամ մտահոգություն ձեր տեսողության վերաբերյալ, մի՛ հետաձգեք։ Զանգահարեք մեզ, և մենք կօգնենք գտնել ճիշտ լուծումը։

Զարա Մալայան

Հիմնադիր և տնօրեն

Մեր մասնագետները

Մեր բժիշկները

Մասնագետներ, որոնց աշխատանքում առաջնային են ճշգրիտ ախտորոշումը, մասնագիտական փորձն ու բուժառուի նկատմամբ անհատական մոտեցումը։

Գոհար Բիշարյան

Ակնաբույժ

Արաքս Դավթյան

Ակնաբույժ

Նաիրա Խչեյան

Ակնաբույժ

Գոհար Մկրտչյան

Ակնաբույժ

Ապահովագրություն

Ավելի հանգիստ՝ ձեր առողջության մասին հոգալիս

Կենտրոնը սպասարկում է նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։ Մեր թիմը կօգնի հասկանալ հասանելի հնարավորությունները և կազմակերպել անհրաժեշտ քայլերը հնարավորինս պարզ ու առանց ավելորդ անհանգստության։

Կապ

Այցելեք մեզ

Մենք գտնվում ենք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Ձորափի 4/3 հասցեում, Պարոնյան փողոցին զուգահեռ։